Հաղթանակի զորահրամանատարները. Ճակատագրի խաղաղ ակնթարթները

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Հաղթանակի օրվան ընդառաջ սկսել է Մեծ Հայրենականի զորահրամանատարների արխիվացված լուսանկարների հրապարակումը «Հաղթանակի զորահրամանատարները» լայնածավալ պատմական ծրագրի շրջանակներում:

Նախագիծը պատրաստվել է «Հաղթանակի հրամանատարների հիշատակի հիմնադրամի» մասնակցությամբ:

Հրապարակվել են լուսանկարներ ընտանեկան և անձնական արխիվներից:

Հավաքածուի մեջ ներառվել են նաև հայ մարշալների՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի և Խորհրդային միության մարշալ, Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները՝ կից ներկայացնելով դրվագներ նրանց կյանքից։

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյան

Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս

Պատմությունը հիշում է Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին՝ որպես ամենահայտնի հայ տանկիստ, բայց զրահատանկային ուժերի ապագա գլխավոր մարշալը իր ռազմական կարիերան սկսել է որպես հետևակային:

1970-ականներին Բաբաջանյանը ղեկավարել է Մալինովսկու անվան զրահատեխնիկայի զորքերի ռազմական ակադեմիան (այժմ ՝ ՌԴ Զինված ուժերի ակադեմիայի կազմում):

Համազասպ Բաբաջանյանը շատ էր սիրում իր ընտանիքը՝ կնոջը՝ Արգունյա Արշակովնային և երեք երեխաներին՝ որդուն Վիկտորին, դուստրերին՝ Լարիսային և Իզաբելային: Նա ուներ չորս թոռ՝ Անահիտ, Յուլիա, Իննա և Եկատիրինա: 60-ականների լուսանկարում Բաբաջանյանը պարում է կնոջ հետ: Ինչպես հիշում են իրենց ընկերները, նրանք պարում էին ոգեշնչմամբ և հմայքով: Անհնար էր աչքերը կտրել նրանց պարից: Ինչպես ասել է բանաստեղծը. «Եվ սահում է սպիտակ վալսի մեջ միայնակ ճերմակ մի զույգ…»:

Հովհաննես (Իվան) Քրիստափորի Բաղրամյան

Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս

Հովհաննես (Իվան) Քրիստափորի Բաղրամյանը անհաղթելի ստրատեգ էր: Նա ծրագրել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների բազմաթիվ հարձակողական գործողություններ: Գաղտնի զորքերի վերադասավորման նշանավոր վարպետներից մեկն էր:

1950-ական թվականներին Բաղրամյանը զբաղեցնում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալի, Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ղեկավարի, ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի ղեկավարի պաշտոնները: Նրա օրոք էր, որ զորքերի նյութատեխնիկական և բժշկական օժանդակության տարբեր ծառայություններ ունեցան աննախադեպ զարգացում: Լուսանկարը  արվել է 80-ականներին:

«Իհարկե, քիչ է ապրվել»,- գրել է Հովհաննես Խաչատուրովիչը այն բանից հետո, երբ ծննդյան 80-ամյակի օրը Հայրենիքը նրան Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում տվեց: «Բայց, մինչ ես ողջ եմ, ամեն օրը, որը ինձ տվել է ճակատագիրը, կցանկանայի աշխատել սովետական ժողովրդի բարօրության, մեր մեծ տերության ապագա բարգավաճման համար»: Լուսանկարում պատկերված է Մարշալ Բաղրամյանը՝ 70-ականների Մոսկվայի մերձակայքում գտնվող Արխանգելսկոյե ռազմական առողջարանում: