2000 տարեկան հայ թատրոնը (մաս V)

Սկիզբը՝ այստեղ

Հին Հայաստանից վաղ միջնադարով անցնող քանդակագործության արվեստի չկտրվող թելը ձգվում է մինչև ուշ միջնադար:

Դրա վառ ապացույցը տասնմեկերորդ դարում Անիի թագավոր Գագիկ առաջին Բագրատունու արձանն է:

Թելն այդ ձգվում է մինչև Վայոց ձոր՝ 13-14-րդ դար:

Ամենևին էլ կասկած չկա, որ կգտնվեն հին հայկական մշակույթի միջանկյալ օղակներ, սկսած նկարիչների առաջին ստեղծագործություններից:

Նրանք 2000 տարի առաջ մեզ են թողել Տիգրան երկրորդի դիմանկարը:

Հայկական գեղանկարչությունը, քանդակագործությունը, ճարտարապետությունը հավասար են՝ ինչպես գրականությունն ու դրամատուրգիան, որոնք հասակակից են հայ թատրոնին, առանց որոնց այն գոյություն ունենալ չէր կարող:

Թատրոնի 2000 տարին ամբողջությամբ նաև զարգացած հայկական մշակույթի 2000 տարին է:

Որմնանկարային գեղանկարչության այսպիսի զարգացումը իրավունք է տալիս ենթադրելու այն ժամանակների հայ թատերա-դեկորատիվ գեղանկարչության գոյության մասին:

Մենք արդեն ծանոթ ենք Մանդակունու ճառերին:

Նրան անհանգստացնում էին հանդիսատեսին ներկայացվող թատերական ներկայացումների բովանդակությունը, որը ստիպում էր հանդիսատեսին մտածել, տեսնել իր նմանի չարությունը՝ գուսանի, վարձակի, ողբերգակի և կատագերգակի կերպարով:

Կաթողիկոսը, որպես կենդանի վկա, անձամբ ծանոթ լինելով այդ ամենին, տալիս է «սատանայական բեմի» խաղարկվող թեմաների և պիեսների բովանդակության հստակ ամփոփումը:

Սրանով կարելի է պատկերացնել հայկական թատրոնի գերիշխող խաղացանկի մասին:

Կաթողիկոսն ասում է, որ լացել և ողբալ է պետք այս արատների համար, հատկապես անխելք կատակերգության  համար, որտեղ կանայք կատաղած պարում են, իրար են հպվում, հարվածում են, խռովում, իրենց շուրթերից հնչում է են անմաքուր արտահայտություններ:

Կծում են կատաղած շների նման:

Նախ՝ գոյություն ուներ կատակերգակների և կատակագուսանների թատրոն, որը կոմեդիայի ժանրի ուսանելի թատրոն էր:

Այն տիրող դասակարգի մտքերի արտահայտողն էր, քննադատը:

Երկրորդ՝ գոյություն ուներ միմոս-ծաղրածուների, խեղկատակների և կատակի թատրոն, ժողովրդական կոմեդիայի հրապարակային թատրոն, որոնք ներկայացնում էին շահագործված դասակարգի տրամադրությունները, քննադատությունները:

Վերը նշված թատրոնները ներկայացնում էին դասակարգային պայքարը:

Հայաստանում ֆեոդալական կարգերի հաստատումից  հետո ստրկատիրական կարգերին հատուկ հայացքները պահպանվել էին՝ որպես անցյալ կառույցի մնացորդ:

Ինչու թատրոնը չանհետացավ միջնադարում այնպես, ինչպես ստրկատիրական կարգերը:

Հայ ֆեոդալալան դասակարգը որդեգրել էր տրագիկ և բարձր կոմեդիայի թատրոնը, ընդունել էր իր մոտ ծառայության, բնականաբար փոխելով գաղափարական բովանդակությունը, որը համահունչ էր իր հայացքներին:

Ինչ վերաբերում վարձակների և գուսանների ժամանցային-էրոտիկ թատրոնին,ապա սա հաճելի էր ֆեոդալական դասին, և նրանք արհամարհում էին եկեղեցկան ճնշումները:

Հարկ է նշել, որ Հայաստանի նախարարները և հոգևորականները զերծ չէին մնում գուսանների կծու խոսքերից, հարվածներից:

«Տարոնի պատմությունից» իմանում ենք, որ հայ իշխան Արծրունին Տարոնի սուրբ Կարապետ եկեղեցուց վերցնում է երկու եկամտաբեր գյուղ և նվիրում իր սիրած գուսանին:

Թատրոնն իր դիրքերը չէր զիջում:

Շարունակելի

Սիրանույշ Եղիազարյան