Միասին մենք ուժեղ ենք, ամեն ինչ լա՛վ կլինի. Երևանի փոխքաղաքապետը Թբիլիսիի գործընկերոջը

«Թբիլիսիի իմ գործընկեր, փոխքաղաքապետ Սոֆիո Խունտսարիան տեղեկացնում է, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակն այս օրերին ներկվել է Հայաստանի պետական դրոշի գույներով,- ֆեյսբուքյան էջում գրել  Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:- «Այս պայքարում մենք ձեզ հետ ենք։ Միասին կհաղթահարենք համաճարակը», – այսպիսի ուղերձ է հղում բարեկամ Վրաստանը։

Շնորհակալ եմ, թանկագին Սոֆիո, միասին մենք ուժեղ ենք, ամեն ինչ լա՛վ կլինի»,-ավարտել է իր գրառումը Տիգրան Վիրաբյանը։