Իշխանությունը անգիր գիտի՝ ով ինչքան փող ունի բանկերում (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բանկային գաղտնիքի մասին հարց ուղեց  Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին. «Կենտրոնական բանկը, որպես ֆինանսական ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, այս ժամանակաշրջանում ո՞նց է պահելու բանկային գաղտնիքը: Ո՞նց եք մեր ներդրողներին ձեր քաղաքականությամբ համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անել, ներդրումների գաղտնիությունը պաշտպանված է այնքանով, որքանով որ պիտի պաշտպանված լինի միջազգային չափանիշներով: Մենք տարիներով լոբբինգ ենք արել, որ ժողովուրդ ջան, բանկերին վստահեք, փողը դրեք բանկեր, տանը մի՛ պահեք, մեկ էլ տեսնում ենք՝ բարձրագույն իշխանությունը անգիր գիտի, ասենք վերջին հավաքարարից մինչև առաջին բիզնեսմեն՝ ով ինչքան փող ունի բանկերում»:  Պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցադրմանը՝ Մարտին Գալստյանը նշեց. «Պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե, դե ֆակտո, այդտեղ կան ֆիլտրներ ու կա կոնկրետ շրջանակ, որ այս պահի դրությամբ այդ իրավակարգավորումները իրա մեջ ներառում է»: Էդմոն Մարուքյանը արձագանքելով Մարտին Գալստյանին՝ նշեց. «Օրինակ մարդ, որ ոչ մի քրեական գործով չի անցնում, ինչի՞ պետք է պետությունը կարողանա մտնի էտ մարդու բանկային հաշիվները՝ տենա ինչ կա»:

Մանրամասները՝ տեսանյութում