Ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները. Արցախի «Արդարություն» կուսակցության ահազանգը

Արցախի «Արդարություն» կուսակցության կենտրոնական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր առ այն, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները: Մասնավորապես, ք. Ստեփանակերտում և ք. Շուշիում տեղակայված ընտրատեղամասերում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում` անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խախտումները վերացնելու նպատակով:

Արցախի «Արդարություն» կուսակցություն