Խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ընտրախախտումներ է արձանագրել:

«Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում ժամը 11։30 դրությամբ կնիքված չեն եղել քվեատուփերը,-գրված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։- Խախտվել է ընտրողի փակ և գաղտնի քվեարկության իրավունքը։ Տեղի է ունեցել հանցագործություն»։