«Վերելք»․ Ատելության մորատորիում (տեսանյութ)

Կորոնավիրուսի պատճառած աղետի սպասումը պիտի որ մեղմեր մեր կյանքը հեղեղած ատելության դրսևորումը։ Սակայն այդպես չէ, ատելությունը շարունակում է ահագնանալ։
«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննարկում է այդ ատելության պատճառները և առաջարկում ատելության մորատորիում։ Նա իշխանություններին առաջարկում է դադարեցնել ատելության քարոզը, դադարեցնել «սևերի» հալածանքները, իսկ ընդդիմությանն առաջարկում է դադարեցնել իշխանություններին կոշտ կերպով քննադատելը։
Որպես համագործակցության առաջին քայլեր նա առաջարկում է ստեղծել վիրուսի դեմ պայքարի միացյալ հանձնախումբ, ապա նաև տնտեսական վիճակի կայունության ապահովման միացյալ հանձնախումբ։
Նա կարծիք է հայտնում, որ իշխանությունների կողմից այդ քայլերը չանելու դեպքում չի բացառվում, որ երկրում կարող է ստեղծվել այնպիսի դրամատիկ վիճակ, որ մարդիկ, աղետի սարսափով բռնված, ուղղակի գնան, շրջափակեն իրենց կարծիքով երկիրն այդ վիճակից հանելուն ընդունակ մարդկանց տները և պահանջեն ստանձնել երկրի կառավարումը:

Մանրամասները՝ տեսանյութում