Էստոնիայի կառավարությունը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել

Էստոնիայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ իրավիճակ է հայտարարել: Այս մասին տեղեկացրել է Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը։

Արտակարգ իրավիճակն այս պահի դրությամբ կշարունակվի մինչև 2020 թվականի մայիսի 1-ը, քանի դեռ կառավարությունն այլ որոշում չի կայացրել: Այն նաև ազդում է դպրոցների, մշակութային կյանքի և նավարկության վրա:

Արտակարգ իրավիճակի միջոցառումները

‼️ Բոլոր հասարակական հավաքներն արգելված են:

‼️ Մարտի 16-ից բոլոր դպրոցները դադարեցնում են առկա ուսուցումը. այն կփոխարինվի տնային ուսուցմամբ: Բոլոր տարրական, հիմնական, ավագ, միջնակարգ, արհեստագործական և բարձրագույն դպրոցներին ու համալսարաններին մարտի 13-ին կտրամադրվեն ուղեցույց և նյութեր հետագա դասապրոցեսի համար:

‼️Համալսարաններում և հետազոտական հաստատություններում հետազոտությունների իրականացումը կշարունակվի:

‼️ Մանկապարտեզների և երեխաների խնամքի հաստատությունների աշխատանքային ժամերը և կազմակերպումը կորոշեն մանկապարտեզի համար պատասխանատու տեղական մարմիններն ու իշխանությունները:

‼️ Քաղաքացիները ստիպված կլինեն անցնել սանիտարական ստուգումներ ցամաքային սահմանային անցակետերում, ինչպես նաև լրացնել այն ձևաթղթերը, թե երբ նրանք մտնել Էստոնիա և որտեղ են եղել: Օդանավակայաններում և նավահանգիստներում կներդրվի սանիտարական հսկողություն, իսկ հարցաշարերը կներդրվեն նաև ցամաքային սահմանային անցակետերին:

‼️ Տալլին-Ստոկհոլմ-Տալլին ուղևորատար նավի տոմսերի վաճառքը կդադարեցվի: Բեռնափոխադրող ընկերությունների հետ համագործակցության արդյունքում կմշակվեն և կիրականացվեն վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներ

‼️ Գրադարանները բաց են մնում միայն սահմանափակ չափով:

‼️Թանգարաններն ու կինոթատրոնները փակ կլինեն այցելուների համար մինչև մայիսի 1-ը:

‼️Արգելվում են բոլոր ներկայացումները, համերգները և գիտաժողովները:

‼️Բոլոր մարզական միջոցառումներն արգելված են մինչև մայիսի 1-ը:

‼️ Այցելության արգելք կլինի բոլոր խնամքի տներում, հիվանդանոցներում և կալանավայրերում: