Ինչո՞վ է վտանգավոր ձեռքերը հաճախակի լվանալը․ բժիշկի պարզաբանումը

Սեզոնային գրիպի ժամանակահատվածում անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել ձեռքերի հիգիենան և անհրաժեշտության դեպքում դրանք լվանալ օճառով: Բայց պետք չէ շատ տարվել այս գործողությամբ, քանի որ լվացող միջոցները կարող են ոչ միայն չորացնել մաշկը, այլև մաքրել մաշկի պաշտպանիչ շերտը: Այս մասին հայտնել է բժիշկ ալերգաբան-իմունաբան Ալեքսեյ Բեսմերտնին:

«Չափազանց հաճախ (օրական ավելի քան 6-8 անգամ) լվացող միջոցների օգտագործումը մաշկը չորացնում է և սրբում պաշտպանիչ շերտի օգտակար բակտերիաները, որոնք պաշտպանում են վարակներից»,-պատմել է փորձագետը:

Նա ավելացրել է, որ օճառներն ու գելերը կարող են վնասել մաշկը: Նաև պետք չէ տարվել հակասեպտիկներով: Ըստ Բեսմերտնիի՝ թաց անձեռոցիկները և հակասեպտիկները ձեռքերից կեղտը չեն լվանում, այլ ուղղակի լղոզում են այն: Ավելի լավ է ձեռքերը լվանալ հոսող ջրի տակ:

«Ինչպես ապացուցել է ԱՄՆ մանկաբուժության ակադեմիան, ուղղակի հակասեպտիկներով մաքրելով ձեռքերը չեն ախտահանվում: Ձեռքերը սովորական հոսող ջրով լվանալը շատ ավելի արդյունավետ է»,- պարզաբանել է ալերգաբան-իմունաբանը:

2019 թվականի աշնանը Կիոտոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություններ կատարելուց հետո եկան այն եզրակացության, որ ալկոհոլի վրա հիմնված ձեռքի հակասեպտիկների օգտագործումը չի փրկում գրիպի վիրուսից: Պարզվել է, որ վիրուսը կարողանում է գոյատևել նույնիսկ հակասեպտիկով երկու րոպե մշակումից հետո և մահանում է միայն չորս րոպե անց: