ՌԴ պետդուման ընդունել է Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության պետդուման հավանություն է տվել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:

Փաստաթուղթը Դումայի ստորին պալատ է մտել հունվարի 20-ին: Փոփոխությունների մասին կետերը վերաբերում են սահմանադրական կարգի, իրավունքի և ազատությունների, քաղաքացու մասին դրույթներին: Փաստաթուղթը նաև ներառում է նոր կետ՝ համառուսաստանյան քվեարկություն: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 983 պատգամավոր, դեմ քվեարկողներ չեն եղել, ձեռնպահ է մնացել 43 օրենսդիր:

Դումայի բոլոր խմբակցությունների կողմից փոփոխությունների ավելի քան 400 առաջարկ է ստացվել, դրանցից առնվազն 200-ը բավարարվել է, 175-ը՝ մերժվել:

Տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»