Սարսափելի է մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներն ու շրջիկ թատրոնն իրար կողք դնելը

Չորրորդ «ձեռք» անցած ապրանքը միշտ էլ դժվար է վաճառելը։ Կա՛մ պետք է գինը լավ իջեցնես, կա՛մ խաբես գնորդին։ Մեզանում առավելապես կիրառվում է երկրորդ տարբերակը։ Դա երկուստեք ձեռնտու է. խաբողն այդ գործը լավ գիտի, պաթոլոգիկ խաբվողը սիրում է, որ իրեն խաբում են։

Արդյունքում՝ հպարտ քաղաքացուն հերթական անգամ ստիպում են լսել «պոպսա», որն առաջին անգամ հրապարակայնացնելուց հետո հիթային դարձավ, բայց հետո վերածվեց «Լասկովի մայի» կամ անատամ Շուրայի կապիկությունները հիշեցնող էժանագին շոուի։

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «այո» ասաց 2018-ի ապրիլ–մայիսին։ Դա առաջին թարմության «այո» էր։ Հետո սկսվեց «այո»-ի վերավաճառքը, ընդ որում՝ գնորդի վրա սկսեցին նույն ապրանքը տարբեր փաթեթավորմամբ վաճառել։

Գնորդին առաջարկեցին «այո» ասել 2018-ի սեպտեմբերին՝ վախեցնելով, որ այլապես իր խաղալիքը ձեռքից կխլեն։ Նույնն առաջարկեցին անել 2018-ի դեկտեմբերին՝ հավաստիացնելով, որ «այո»-ի դեպքում հեղափոխությունը նորից ու կրկին, վերստին ու վերջնականապես կհաղթի, ներդրումները կգան, ծառերը կծաղկեն, խոտը կբուսնի…. Դե մի խոսքով, գիտեք։

Հիմա կրկին առաջարկում են «այո» ասել հեղափոխությանը։ Առաջարկում են ասել չորրորդ անգամ։

Իսկ ի՞նչ է հեղափոխությունը և ինչի՞ն պետք է «այո» ասել։

Հեղափոխությունը միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներն են, ՍԴ դատավորի անաշխատ եկամուտն է, ապաշնորհ կառավարումն է, թանկարժեք գործուղումներն են, բյուջեի անթաքույց մսխումն է, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով վարվող կադրային քաղաքականությունն է, լկտի ստերն են, դեմագոգիան է, այլասերվածության քարոզն է, քիրվայության քաղաքականությունը, բռնապետության ստեղծման ճանապարհը։

Քաղաքացուն ձեռ են առնում՝ կոչ անելով «այո» քվեարկել իշխանության բոլոր ճյուղերը սեփականաշնորհելու օգտին։

Քաղաքացուն հիմարի տեղ են դնում, երբ կոչ են անում «այո» ասել հեղափոխությանը՝ չորրորդ թարմության, ձևն ու բովանդակությունը փոխած այդ ապրանքին։

Հ.Գ. Քարոզչությանն ականջի պոչով եմ հետևում։ Ստիպված եմ։ Աշխատանքի ու մասնագիտության բերումով։ Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե սրանք ինչ են ուզում լուցկու տուփով անել փայտե տնակի մեջ հայտնվելուց հետո։

Այն, ինչ երեկ լսեցի, «սյուռ» էր։ Թավշյա էր։ Պերֆորմանս էր։ Շրջիկ թատրոնը ցույց էր տալիս մեր պետության վիճակը։

Սարսափելի է մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներն ու շրջիկ թատրոնն իրար կողք դնելը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Չորրորդ թարմության «այո»–ն, թավշյա քարոզչությունը և քաղաքական պերֆորմանսը—————————Չորրորդ «ձեռք» անցած ապրանքը միշտ…

Опубликовано Andranik Tevanyan Среда, 11 марта 2020 г.