Սերժ Սարգսյանի գործով դատավարությունը (տեսանյութ)

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թ․ ապրիլի 9-ից մինչև 2018 թ․ ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ը կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 160 310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։ 3-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դատարանի դիմաց ակցիա են անում ՀՀ երրորդ նախագահի աջակիցները։

Դատական նիստը՝ ուղիղ