Արվեստը մեզ շրջապատող ստի ու կեղծիքի պատասխանը պետք է լինի․ Մինաս Ավետիսյան (տեսանյութ)

Փետրվարի 23-ը հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է։

Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում։

Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։

Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։

Նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ հանդիպումը Մինասի համար դառնում է ճակատագրական։

Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։

Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թ․, որի ընթացքում նկարիչն ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 թ․փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։ Շատերը վստահ էին, որ սա դժբախտ պատահար չէր։

Մանրամասները՝ տեսանյութում