Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի
Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին՝ վկայակոչելով Առողջապահության և բժշկական կրթության նախարարության տվյալները:
«Առողջապահության նախարարը (Սաիդ Նամակի) տեղեկացրել է, որ 47 մարդ վարակվել է կորոնավիրուսով, 12-ը մահացել է»,- Աբբասիի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի, գրանցվել է ութ մահվան դեպք: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Կումի, Մարկազիի և Մազենդերի նահանգներում: