Մյունխենում մենք 2018-ին ադրբեջանցիների պորտը տեղը դրել էինք, հիմա տեսնենք՝ բանաստեղծությունների սիրահար խմբագիրը ինչ է անելու

Ազգային առաջնորդին վայել խոսքեր հնչել են Մյունխենում 2018-ի փետրվարին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

2018թ փետրվարին Սերժ Սարգսյանը նույն Մյունխենում, որտեղ այսօր Նիկոլ Փաշինյանն է մեզ ներկայացնում, ադրբեջանցի լրագրողին ի պատասխան ասել էր, որ Երևանը ունի 2800 տարվա պատմություն, իսկ հայ ժողովուրդը այստեղ ապրում է ավելի քան 5000 տարի, և որևէ մեկը չի կարող կոտրել մեր կամքը:

Ի պատասխան նաև ադրբեջանցու հարցին, թե երբ՞ է ինքը կարող վերադառնալ Ղարաբաղ, Սերժ Սարգսյանը ասել էր, որ դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի անիրատեսական մոտեցումներից և սթափվի: Հիմա այս խոսքերը համեմատեք մեր այսօրվա իրականության հետ, երբ, այսպես կոչված, «Ղարաբաղի համայնքի ներկայացուցիչը» ընտրվում է մեջլիս և հանդիպում միջազգային պաշտոնյաների հետ, երբ մեր երկրի ղեկավարը իբր նոր մոտեցումներով հնչեցնում է նաև մեզ պատերազմ պարտադրողին ընդունելի տարբերակների հետ իր հաշվի նստելու պատրաստակամության մասին, մի բառ անգամ չի ասվում մեր արցախահայության ինքնորոշման իրավունքի և ազատագրական պայքարում հաստատված հաղթանակների մասին:

Մնացածը կտեսնենք արդեն Մյունխենում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Մյունխենում մենք 2018-ին ադրբեջանցիների պորտը տեղը դրել էինք,հիմա տեսնենք բանաստեղծությունների սիրահար խմբագիրը ինչ է…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 13 февраля 2020 г.