Փակ ճանապարհների պատճառով Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողացել ստանալ հեմոդիալիզի ծառայություն. նախարարությունը կարգավորել է հարցը

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի` Սիսիան-Գորիս հատվածը փետրվարի 12-ից փակվել է եղանակային պայմանների պատճառով, որի արդյունքում Սիսիանում բնակվող 9 պացիենտներ չեն կարողանում Գորիսի բժշկական կենտրոնում ստանալ հեմոդիալիզի ծառայություն:

ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Առողջապահության նախարարությունը կարգավորել է այս հարցը և պացիենտներն անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունը կարող են ստանալ Վայքի և Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:

Հարկ է նշել, որ հարցի վերաբերյալ նախարարությունն անմիջական կապի մեջ է Գորիսի ԲԿ-ի հետ: