«Եթե Ալեն Սիմոնյանը կցանկանա դատական հայց ներկայացնել իմ դեմ, ապա՝ խնդրեմ» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է  ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանը։  Հաղորդման ընթացքում անդրադարձանք քաղաքական դաշտի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։

Տիգրան Վարդանյանն ասաց․ «Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին լուսանկարը լայն տարածում է ստացել համացանցում: Նախագահի նկարից կարելի է եզրակացնել երկու բան՝

  1. համբերություն և տրամաբանություն,
  2. Համբերության բաժակը լցվել է և հանգած հրաբուխներն են արթնանում:

Եթե ձեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը շարքային խաղացող է, դուք չարաչար սխալվում եք. ինքը պետություն է միայնակ պահում: Եթե մտածում եք, որ ինքը թույլ մարդ է, դուք չարաչար սխալվում եք. ինքը պատերազմ է հաղթել: Եթե մտածում եք, որ ինքը չի խոսելու, դուք կրկին սխալվում եք, պարզապես նա գիտի, թե երբ պետք է խոսի. նա գիտի իր խոսքի արժեքը:

Տիկնայք և պարոնայք, դուք թերագնահատում եք Սերժ Սարգսյանին՝ ես դա ձեզ խորհուրդ չեմ տա: Կամուրջներն ամբողջովին մի քանդեք, որովհետև կամրջի ձեր հատվածից ելք չի լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում