ՍԴ նախագահի կողքին կանգնելով և պայքարելով, մենք պայքարելու ենք մեր պետականության և երկրի անվտանգության համար

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը, բոլոր ինստիտուտները ապազգային իշխանությունը վարկաբեկել և կազմաքանդման պրոցեսի մեջ է դրել: Եվ քանի որ բացառապես ՍԴ-ի լիազորությունների շրջանակում է քննարկել և ուժը կորցրած ճանաչել օրենքը կամ նորմատիվ իրավական ակտը, եթե այն հակասահմանադրական է, ուստի իշխանությունը բոլոր օրենքները շրջանցելով, ռեպրեսիվ մեթոդներով, ամեն գնով փորձում է ազատվել ՍԴ նախագահից և դատավորներից, փոխարենը իր կամակատարներին նշանակելու հեռանկարով: Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ փաստացի այսօր այն միակ պետական պաշտոնյան է, ով պահում է այդ սյունը, սա պետական մտածողության լավագույն օրինակներից է: Կոչ եմ անում երկրի ճակատագրով մտահոգ բոլոր անհատներին, քաղաքական ուժերին միասնականորեն պայքարել և թույլ չտալ, որ երկրի Սահմանադրական Դատարանը վերածվի իշխանության կողմից ուղղորդվող ամորֆ կառույցի:

Իսկ թե ինչ է այս ամենը նշանակում, «կիրթ» Ալիևով հիացած, ազատագրված տարածքներն անպետք հողեր հռչակած, դեղին մամուլի աստղի համար, հասկանալի է յուրաքանչյուր մտածող մարդուն: Սահմանադրական Դատարանի նախագահի կողքին կանգնելով և պայքարելով, մենք պայքարելու ենք մեր պետականության և երկրի անվտանգության համար:

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր մեր պետության իրավակարգը պահող միակ սյունը մնացել է Սահմանադրական Դատարանը, բոլոր ինստիտուտները ապազգային…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Пятница, 24 января 2020 г.