Մեր բախտն ա, էլի. Տաթևիկ Ռևազյանը՝ Ryanair-ի հետ ծագած խնդրի մասին
Վաղը՝ հունվարի 14-ին, նախատեսվում է Ryanair ավիաընկերության Երևան-Իտալիա առաջին չվերթը, բայց խնդիր կա․ Իտալիայում գործադուլ են հայտարարել կարգավարները:
«Մեր բախտն ա, էլի: Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները: Դա ազդելու է Ryanair-ի վրա: Դա Ryanair-ի մեղքը չի, մեզ հետ էլ որևէ կապ չունի: կարգավարները որոշել են գործադուլ անել, և այսօր ավելի պարզ կլինի օրվա ընթացքում, թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, թե ինքը զրուցել է Ryanair-ի ղեկավարության հետ, որոնք սկզբում Հայաստանից թռիչքը ներառել էին չեղարկված թռիչքների ցուցակում, բայց հանել են այդ ցուցակից: Ռևազյանը նշեց, որ գործադուլի պատճառով հնարավոր է՝ լինեն ուշացումներ:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ նախկինում Հայաստանից Եվրոպա 6-7 թռիչքի ուղղության փոխարեն՝ օդի տուրքը հանելու արդյունքում կունենան Հայաստանից Եվրոպա 16-17 ուղղություն: Ռևազյանի խոսքով՝ սա կապված է միջազգային մամուլում Հայաստանի մասին գրված հոդվածների թվի ավելացման հետ: