Աֆղանստանի թալիբների պնդմամբ, իրենք կործանել են ամերիկյան B-52 ռմբակոծիչ

Թալիբներն օրերս հայտարարել են, որ Աֆղանստանի hյուսիսային Հելմանդ նահանգի Վաշիր գավառում, Շորաբակի բազայի մոտ կործանել են ամերիկյան մի B-52 ռմբակոծիչ: Հաղորդման համաձայն, ռմբակոծիչը լիովին այրվել է, նրա բոլոր ուղևորները ոչնչացվել են:

Միջադեպի հետագա մանրամասները չեն հրապարակվել, ամերիկյան և աֆղանական աղբյուրները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: