Չկա փոքր Հայաստան, կա և կլինի հզոր Հայաստան (տեսանյութ)

ԱՄՆ-ում «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն ասել էր «Որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեմ մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»։

Որքանո՞վ է Արցախյան ազատամարտի ժամանակ հայրենիքի պաշտպանների զոհաբերությունը իմաստավորված, Աննա Հակոբյանի արտաբերած «․․․ մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի» արտահայտությունն ինչպե՞ս են օգտագործում ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները, կա՞ն արդյոք այլ վտանգներ, որոնք կարող են ազդել զինծառայողների ծնողների, սահմանում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների բարոյա-հոգեբանական վիճակի վրա։

LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ է հարցազրույցը կինոռեժիսոր, Արցախյան ազատամարտի վավերագրող Սամվել Թադևոսյանի հետ։