ՄԻՊ-ն ահազանգում է․ մանկապարտեզներում ջրի բաժակները կարող են վարակների աղբյուր հանդիսանալ

Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու շշերն են։

Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող:

Ըստ այդմ, անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը: Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ:

Արտահերթ զեկույց՝ https://bit.ly/2UjaNcU

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի ֆեյսբուքյան էջից

#Պաշտպանի_արտահերթ_զեկույց_2019Ծանո՞թ են ձեզ այսպիսի տեսարանները։ Այո՛, մանկապարտեզներում երեխաների ջրի բաժակներն ու…

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Понедельник, 1 апреля 2019 г.