ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Կանզաս նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Աշխատանքային այցի շրջանակում, մարտի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ղեկավարության, մասնավորապես՝ Կանզասի նահանգային կառավարության անդամների՝ գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի, առևտրի քարտուղար Դեյվիդ Թոլանդի և առողջապահության քարտուղար Լի Նորմանի հետ։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի միջև համագործակցության հեռանկարները։