Ստուգվել են դիրքերում հերթապահության իրականացման պայմանները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի կողմից զորամասերի մարտական հերթապահության և ամենօրյա գործունեության վերահսկման ժամանակացույցի համաձայն, մարտի 19-ից 22-ը ստուգվել են մարտական դիրքերում հերթապահության իրականացման պայմանները։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, զորամասերի հրամանատարությանը ցուցաբերվել է գործնական օգնություն՝ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման կազմակերպման ուղղությամբ: