Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ՀՀ որոշ ավտոճանապարհներ՝ դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, մարտի 19-ին, ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը (բուք է):
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Մարտի 19-ին, ժամը 13:00-19:00-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Սանահին հատվածը փակ է լինելու պայթեցման աշխատանքների պատճառով: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշեն հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի- Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 19-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200մ հատված միակողմանի փակ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: