ԱՄՆ-ում ջրի տակ են անցել երեք նահանգներ, կան զոհեր

Այովա, Միսսուրի և Նեբրասկա նահանգները պայքարում են ԱՄՆ-ի կենտրոնական տարածաշրջաններում մոլեգնող հզոր ցիկլոնի առաջացրած ջրհեղեղի հետևանքների դեմ։ Ցիկլոնը բերել է ձյան տեղումներ, պտտահողմեր և մրրկահողմեր։ Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիքեթսը հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է վերջին կես հարյուրամյակի ընթացքում խոշորագույն ջրհեղեղի։

43 քաղաքներում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ջուրը քանդել է ճանապարհները, փլուզել կամուրջները, հեղեղել բազմաթիվ տներ։ Մարտի 14-ից ի վեր նահանգի փրկարարներն ու Ազգային գվարդիան տարհանում են հեղեղված տարածաշրջանների բնակիչներին։ Հաստատվել է, որ կա երկու զոհ։

Օդերևութաբանների կանխատեսումներով, ջրհեղեղները կշարունակվեն ձյան հալոցքին զուգընթաց։ Վարարումները կարող են ջրհեղեղի հանգեցնել Միսիսիպի և Միսսուրի նահանգներում։