Օձերի կղզին․ Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է

Չկա ավելի ցանկալի բան, քան արգելված պտուղը։ Մենք ձեզ ցույց կտանք ամենափակ վայրերը մեր մոլորակի վրա, ուր Երկրագնդի նույնիսկ ամենահարուստ բնակիչների համար մուտքն արգելված է։ Բունկերներ, առեղծվածային գոտիներ, ամբողջ կղզիներ և ստորերկրյա լաբորատորիաներ. այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջացնում և պարուրված է միտք փոթորկող բազմաթիվ պատմություններով։ Դրանցից մեկն օձերի կղզին է, հենց նշված կղզուն էլ վերաբերվում է LIVEnews.am-ում այսօրվանից ներկայացվող «Երկրի վրայի տասը վայրերից մեկը, ուր մարդկանց մուտքն արգելված է» շարքի առաջին հրապարակումը։

Ատլանտյան օվկիանոսի ջրերում գտնվող Օձերի կղզին շատ մոտ է Բրազիլիայի ափերին։ Դա միակ վայրն է, որտեղ ապրում է մեր մոլորակի ամենաթունավոր օձերից մեկը՝ կղզիաբնակ բոտպորսը։ Այդ սողունների պոպուլյացիան պահպանելու համար կղզին մեկընդմիշտ փակեցին։ Բայց արգելանքը սահմանելիս, իշխանությունները մտածում էին ոչ միայն բնաջնջվող տեսակի, այլև մարդկանց անվտանգության մասին, քանի որ այդ վայր այցելությունը սպառնում է լուրջ հետևանքներով. յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին է ընկնում առնվազն մեկ օձ։