Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: