Լիբերալ ֆաշիստները հասկանում են միայն ուժի լեզուն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հիմնադիր, ղեկավար Հայկ Այվազյանը, ըստ որի՝ այսօր ականատես ենք լինում, թե ինչ իրավական և քարոզչական գործընթացներ են տեղի ունենում արևմտյան շատ երկրներում․ Եվրոպայի և արևմտյան այլ երկրների քրիստոնյա ժողովուրդներին պարտադրում են օրենքներ, որոնք դեմ են ազգային, ավանդական, քրիստոնեական արժեհամակարգին, ընտանեկան ինստիտուտին և ուղղված են այդ ինստիտուտի ոչնչացմանը և անբարո, այլասերված «արժեքների» ձևավորմանը։

Դրանց դեմ պայքարելու համար արդեն քանի տարի է` աշխարհի մի շարք քրիստոնեական երկրներում միջոցառումներ են նախաձեռնվում ի պաշտպանություն ավանդական ընտանիքի և ընտանեկան արժեքների։ 2019 թվականի դեկտեմբերի 7-ին ևս աշխարհի 10-ից ավելի երկրներում տեղի են ունենալու նման միջոցառումներ, որոնց միացել է Հայաստանը՝ «Հանուն հավատի, հանուն ընտանիքի, հանուն հայրենիքի» կարգախոսով, քանի որ նշված մարտահրավերներից, վտանգավոր գործընթացներից չի խուսափել նաև Հայաստանը․ այստեղ, ինչպես նշեց Հայկ Այվազյանը, միասեռականության քարոզի դրսևորումները գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում, իսկ ընտանիքի ինստիտուտի դեմ քարոզչական և իրավական գործընթացները մտել են եզրափակիչ փուլ։
2019 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 15։00-ին Հյուսիսային պողոտայի սկզբնամասից (Օպերայի հարևանությամբ) կմեկնարկի հանրահավաք-երթ՝ Հանրապետության հրապարակ, Շահումյանի հրապարակ, Եվրոպայի խորհրդի գրասենյակ ուղղությամբ։ Միջոցառման ընթացքում կհնչեն կարգախոսներ և ելույթներ։

Մանրամասները՝ տեսանյութում