ԱԱԾ-ը կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Այս մասին տեղեկացրել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թ.`ՀՀ  նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով։ Մինչ այդ Գիգոլյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր: