Երբ երկու ռուս կռվում են, ավելի լավ է՝ «երրորդները» չմիջամտեն

Համաշխարհային հանրությունն անսպասելիորեն իմացավ, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) քաղաքական և ռազմական ղեկավարությունը կտրուկ մերժել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը`Բելառուսից խաղաղապահ զորքեր ընդունելու վերաբերյալ: Մենք չէինք անդրադառնա այս թեմային (ի վերջո, ռուսը ռուս է, նույնիսկ եթե ինչ-որ մեկին անվանում են ուկրաինացի կամ բելառուս…), եթե մեզ Երևանում հայտնի չլիներ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, պատասխանելով Ղրիմի վերաբերյալ ամերիկացիների հարցերին, ի վերջո հայտարարեց․ «Մեր նպատակն է աջակցել երկու երկրներին: Մենք պատրաստ ենք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի օգնենք Ռուսաստանին և Ուկրաինային»:

Այսպիսով, ամերիկյան լսարանի առջև մեր երկրի կառավարության ղեկավարը կրկնել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի «արջի քայլը», այսինքն երկուսն էլ, ըստ էության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որպես «հաշտարարներ» հանդես գալու հայտ են ներկայացրել: Բայց խնդիրն այն է, որ Արևմուտքում նույն Ղրիմի մասին հստակ և հաստատակամ «մոռացել են». Ղրիմի մասին մտորում են միայն ԱՄՆ-ը և Ամերիկայի սիոնիստական ​​շրջանակները: Եվրոպայում այլևս ոչ ոքի, օրինակ, Ղրիմի պատկանելիությունը չի հետաքրքրում: Ավելին, նույնիսկ Ուկրաինայի ներսում, և հենց այն օլիգարխները, ովքեր ֆինանսավորել և պատրաստել են «Մայդանի հեղափոխությունը» (2014թ․ փետրվար) և վճարել տխրահռչակ «երկնային հարյուրակի» սպանության համար, բացահայտորեն ընդունում են, որ գոյություն չուներ և չկա Ռուսաստանի կողմից ագրեսիան, գոյություն չուներ և չկա «ռուսական բանակի ներխուժում»: Դոնբասում քաղաքացիական պատերազմ է ընթանում: Այնուամենայնիվ, նախագահ Լուկաշենկոն և վարչապետ Փաշինյանը, կարծես, մնացել են անցյալում և չեն հետևում ինքնին Ուկրաինայում հռետորաբանության արմատական ​​փոփոխությանը: Մինչդեռ, Նովոռոսիայում տիրող իրավիճակը որպես քաղաքացիական պատերազմ է ճանաչել ոչ այլ ոք, քան Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքացի Բենյա (Իգոր) Կոլոմոյսկին: Հենց այդ անձնավորությունն էր օգնում Պորոշենկոյին դառնալ Ուկրաինայի նախագահ, հենց նա էր ֆինանսավորում ազգայնականների ռազմականացված խմբերի ստեղծումը և այլն:

Հասկանալի է, որ կոլտնտեսության նախկին նախագահ Լուկաշենկոն հասարակ և իմպուլսիվ անձնավորություն է: Այնուհանդերձ, նա, այսպես ասած, ռուս մարդ է, և ահա Նովոռոսիայի ռուսները «գրողի ծոցն են ուղարկել» իրենց իսկ ռուսին: Նախկին լրագրող Փաշինյանը նույնպես ցանկանում է, որ իրեն  ևս ուղարկեն: Ընդ որում, նրան «կուղարկեն» և Կիևը, և ԴԺՀ-ի բնակչությունը: Մոսկվան նույնիսկ չի արձագանքի. Ռուսաստանի ղեկավարության փոխարեն վաղուց և հուսալիորեն հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. Ռուսաստանն այնտեղ չկա, Դոնբասում քաղաքացիական զինված բախում է, և դրա կարգավորման համար կա «Նորմանդական քառյակի» ձևաչափը: Այս ձևաչափում Հայաստանի և Փաշինյանի համար տեղ չկա, Լուկաշենկոյի և Բելառուսի համար կա խարխլում, քանի որ «Նորմանդկական քառյակի» շրջանակներում ձեռք բերված համաձայնագրերը հայտնի են որպես «Մինսկ-1» և «Մինսկ-2»:

1918-22 թթ․ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի նյութերի ուսումնասիրությունները ցանկացած հետազոտողի հանգեցնում են մի եզրակացության. երբ կռվում են երկու ռուս, ավելի լավ է հեռանալ, որովհետև հանկարծ երկուսն էլ կնկատեն «երրորդին»՝ ոչ ռուսին, և այդ ժամանակ նրանք, ժամանակավորապես դադարեցնելով իրենց կռիվը, միասին դեմ դուրս կգան օտարին: Այնպես որ, եթե Լուկաշենկոյին դեռ կարող են «ձեռք չտալ», պարզապես «ուղարկել հեռու» և վերջ, ապա մյուսները կարող են ակնհայտորեն նեղվել քաղաքական իմաստով:

Դատելով ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում Փաշինյանի հայտարարություններից՝ նա բոլորովին տեղյակ չէ, որ Դոնեցկի շատ հայեր աջակցում էին նեո-բանդերականների դեմ ապստամբությանը, և, ի դեպ, Կիևում հեղաշրջումից հետո 2014-ին մահացած երկրորդ հայը հենց Դոնբասի հայ աշխարհազորային էր: Նա զինված չէր. պարզապես իր մեքենայով հաց էր առաքում աշխարհազորայինների դիրքերին: Նա դաժանաբար սպանվել է ֆաշիստների կողմից…

Սերգեյ Շաքարյանց