Նիկոլ Փաշինյանը 10 օրով մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ մեկնում է արձակուրդ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:

Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ վարչապետը մեկնել էր արձակուրդ այս տարի իր ծննդյան օրը՝ հունիսի 1-ին: