G20-ի ղեկավարները հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ

«Մեծ քսանյակի» երկրների ղեկավարները Ճապոնիայի Օսակա քաղաքի գագաթնաժողովում համատեղ հռչակագիր են ընդունել թվային տնտեսության վերաբերյալ: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, փաստաթղթում նշվում է, որ G20-ի, Իսպանիայի, Չիլիի, Նիդեռլանդների, Սենեգալի, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ղեկավարները «միակարծիքի են, որ թվայնացումը փոխում է տնտեսության և հասարակության բոլոր ասպեկտները, հանդիսանալով տնտեսական աճի կարևոր աղբյուր, իսկ դրանց արդյունավետ օգտագործումը պետք է նպաստի բոլոր երկրների հարմարավետ գոյությունը»:

«Մենք ընդգծում ենք ազգային և միջազգային մակարդակով բանավեճերի առաջմղման կարևորությունը տվյալների և թվային տնտեսության ամբողջ ներուժի օգտագործման համար՝ նպատակ ունենալով զարգացնել ինովացիաները»,- գրված է հռչակագրում: Թվային տնտեսության զարգացումը G20-ում Ճապոնիայի նախագահության գերակայություններից մեկն է: