Սկզբունքների բացակայությունը՝ իշխանության կառավարման բաղկացուցիչ մաս (տեսանյութ)
Վերջերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ քաղաքական ուժեր բռնության կոչեր են անում և փորձում ատելությամբ քաղաքական հարցեր լուծել։
Մինչդեռ բռնության կոչեր առաջին հերթին հնչում են իշխանության շրջանակներից, նրանց համախոհներից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը հրապարակավ հայտարարում է մարդկանց պատին ծեփելու, ասֆալտին փռելու և դատարանները շրջափակելու մասին։
Արցախի նախագահի դեմ Երևանի Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է․ «Չեմ սիրում քաղաքական հարթությամբ խոսել իրավական երևույթների վերաբերյալ: Իմ անձնական կարծիքով՝ այդ երիտասարդի գործողությունները 1000 անգամ անթույլատրելի են բարոյական տեսակետից․․․››։
Ովքե՞ր են ատելության, խտրականության և բռնության խոսք տարածողները, որո՞նք են այդ դավադիր ուժերը։
Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում