Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են բանակցային գործընթացում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսին

Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի առաջնահերթություններն են բանակցային գործընթացում: Մեզ համար մյուս կարևոր առաջնահերթությունը վերաբերում է նրան, որ ուշադրության կենտրոնում պահենք խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և խթանումը: Հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, լարվածության աճի վտանգների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը շարունակում են մնալ շատ կարևոր առաջնահերթություններ: Ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարումը խիստ կարևոր պայմաններ են բանակցություններում առաջընթացի համար:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից

ԱԳ նախարար Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Հայաստանի 🇦🇲 և Եվրամիության 🇪🇺միջև Գործընկերության խորհրդի…

Опубликовано ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia Пятница, 14 июня 2019 г.