Հայաստանի ու հայերիս դեմ ԱՄՆ-ի հերթական քայլը

Մաս երկրորդ

 Ինչպես Եվրամիությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նույնպես ցանկանում է, իսկ խորքում պահանջում է մեզանից, որ հանդուրժող լինենք ոչ միայն միասեռականների և, ընդհանրապես, ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) անձանց, այլև նրանց սոդոմական մեղքի և այդ կործանարար մեղքի, պղծության քարոզչության նկատմամբ: Ցանկանում (պահանջում) են, որ չատենք այդ մեղքը և այն համարենք մարդու սովորական կամ ընդունելի վարք:
ԵՄ-ն ու ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ցանկանում (պահանջում) են մեզանից, որ նույնիսկ չնախատենք, չպարսավենք, չքննադատենք, չպախարակենք ԼԳԲՏ անձանց ու նրանց «իրավունքների» պաշտպաններին այլասերման քարոզչության ու սոդոմական մեղքի տարածման համար:

Կրկնում ենք՝ մեր հասարակությունը պետք է շատ լավ իմանա, թե տեղական ու միջազգային որ կազմակերպությունները, ինչպես նաև որ երկրներն են հանդես գալիս Հայաստանում միասեռականների ու մյուս այլասերվածների, այլասերման, պղծության, սոդոմական մեղքի քարոզչության և ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ, ինտերսեքս) անձանց այլ «իրավունքների» պաշտպանությամբ ու խթանմամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այս թեմայով մեր նախորդ՝ «Հայաստանին ու հայերիս ԱՄՆ-ն իր Պետդեպարտամենտով առաջնորդում է սոդոմգոմոր» վերլուծականով, 2019թ. մարտի 13-ին հրապարակվել է Հայաստանում 2018 թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի զեկույցը: Հիշյալ բյուրոյի մարդու իրավունքների զեկույցում ընդարձակ անդրադարձ կա նաև Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մասով մարդու իրավունքների վիճակին:

«Սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված բռնության դրսևորումներ, խտրականություն և այլ չարաշահումներ» վերնագրումը ստացած բաժնում նշված է.

«Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում: Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏԻ համայնքի անդամների դեմ գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս: Հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել կյանքի բոլոր բնագավառներում՝ զբաղվածություն, բնակապահովում, ընտանեկան հարաբերություններ, կրթություն ու առողջապահական ծառայությունների հասանելիություն: Տրանսգենդեր անձինք հատկապես խոցելի էին ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների ու հալածանքների տեսանկյունից»:

Ի՞նչ է նկատի ունի Պետդեպարտամենտը՝ իր զեկույցում նշելով, թե «Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏԻ համայնքի անդամների դեմ գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս»: Նշվածը կեղծիք է զեկույցում առկա այս ձևակերպումից , անտեղյակ մեկը կարող է այն սխալ տպավորությունը ստանալ, թե ՀՀ-ում ատելության հողի վրա կատարված հանցագործություններն անպատիժ են մնում, քանի որ դրանց դեմ պայքարող քրեական դատական մեխանիզմներ չկան:

Մինչդեռ, իրականությունն այն է, որ մեր երկրում հանցագործությունների դեմ (այդ թվում նաև՝ ատելության հողի վրա կատարված) պայքարող քրեական դատական մեխանիզմներ կան, դրանք արտահայտված են ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ հոդվածներով, քրեական գործերով դատաքննություն իրականացնելու դատարանների իրավազորությամբ ու չեն տարբերակում՝ անձի նկատմամբ հանցագործությունն ատելությա՞ն հողի վրա է կատարվել, զզվանքի՞, խանդի՞, նախանձի՞, թե մեկ այլ բանի:

Տարաբնույթ հանցագործությունների դեպքում պատիժ նախատեսող, այդ հանցագործությունների դեմ պայքարող բազմաթիվ հոդվածներ կան ՀՀ քրեական օրենսգրքում, հետևաբար ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող այդ ի՞նչ օրենքների մասին է խոսքն այն դեպքում, երբ հանցագործությունների դեմ պատիժ նախատեսող, պայքարող օրենսդրական դրույթները Քրեական օրենսգրքում են ու հենց այնտեղ պետք է լինեն:

Դատելով ամենից, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նկատի ունի այն, որ ՀՀ օրենսդրությունում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանող նորմ կամ դրույթ չկա, ու Պետդեպարտամենտի նպատակը հասնելն է նրան, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 72-րդ հոդվածի («Պատիժը ծանրացնող հանգամանքները») 1-ին մասի 7-րդ կետում որպես պատիժը ծանրացնող հանգամանք նշվի նաև հանցանքը սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կատարելը, այսինքն՝ ընդունվի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») ՀԿ-ի առաջարկը:

Վերոնշյալ առաջարկի ընդունումը, որին հետամուտ է նաև ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, անթույլատրելի է, հակառակը՝ այլասերվածների նկատմամբ հանցանքն ատելության հողի վրա կատարած լինելը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում պետք է ձևակերպել որպես պատիժը մեղմացնող հանգամանք, քանի որ անձն այդ հանցանքը կատարել է ոչ թե շահադիտական նպատակներով, այլ հարկադրաբար՝ այլասերվածների գոյությունը մեր հասարակության մեջ համարելով անբնական, վտանգավոր, մեր ազգին ու նրա արժեհամակարգին անհարիր:

Ոմանց մոտ կարող է հարց առաջանալ՝ մի՞ թե կողմ եք ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հանցագործություններին: Միանգամից պատասխանենք՝ ո՛չ, կողմ չենք, բայց միաժամանակ նշենք, որ այլասերվածների հանդեպ բռնությունների մի մասի հեղինակները հենց նույն այլասերվածներն են եղել (խանդի հողի վրա, պայմանավորված սեռական ծառայությունից դժգոհ մնալով կամ դրա վճարելուց հրաժարվելով), իսկ մյուս մասը կատարվել է հարկադրաբար՝ այլասերվածների սադրանքի, պատվախնդիր մարդկանց համբերության բաժակը լցնելու հետևանքով, երբ այդ մարդիկ ստիպված են եղել կարգի հրավիրել նրանց, քանի որ հենց պետությունը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթը:

Ի՞նչ նկատի ունենք այն պնդմամբ, որ պետությունը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթը: Այն, որ պետությունն օրենքով չի արգելել ու հիմա էլ, այսինքն՝ իշխանափոխությունից հետո, դեռ չի արգելում այլասերման քարոզչությունը, ներառյալ՝ անչափահասների շրջանում, չնայած նրան, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի («Կարծիքի արտահայտման ազատությունը») 3-րդ մասի համաձայն, «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Ընդգծում ենք՝ բարոյականության պաշտպանության, այլոց պատվի, հասարակական կարգի, պետական անվտանգության պաշտպանության համար… Այս առումով եթե ոմանց կողմից բռնություն է կիրառվել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ու դա որակվում է հանցագործություն, ապա պետությունը կիսում է այդ հանցագործության մեղքը և ապագայում էլ կիսելու է, քանի դեռ օրենքով չի արգելել այլասերման քարոզչությունը:

Խիստ կասկածելի է Պետդեպարտամենտի զեկույցում առկա այն արձանագրումը, թե հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել կյանքի բոլոր բնագավառներում՝ բնակապահովում, առողջապահական ծառայությունների հասանելիություն, կրթություն… Իսկ ի՞նչ է՝ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող նորմալ մարդկանց բնակապահովման խնդիրը լուծված է, ԼԳԲՏԻ անձանց նկատմա՞մբ է խտրականություն կիրառվել… Այսինքն՝ պետությունը պարտավո՞ր էր նրանց բնակարանով ապահովել: Չի ապահովել, քանի որ ԼԳԲՏԻ անձի՞նք են… Սա ի՞նչ անհեթեթություն է:

Կամ՝ որոշակի ո՞ւմ կողմից և այլասերվածներից որոշակի ո՞ւմ է մերժվել առողջապահական ծառայությունների մատուցումը, ի՞նչ հիմք ունի Պետդեպարտամենտում ԼԳԲՏԻ անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության վերաբերյալ առկա վերոնշյալ ձևակերպումը: Տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նման կառույցն առաջնորդվել է այլասերվածների իրավունքների պաշտպան հայաստանյան որոշ ՀԿ-ների կեղծագրերով:

Եվ ի՞նչ է նշանակում, թե տրանսգենդեր անձինք հատկապես խոցելի էին հոգեբանական բռնությունների ու հալածանքների տեսանկյունից: Նրանք կամ նրանց արարքը չպե՞տք է քննադատվի, որովհետև ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն այդ քննադատությունը, պարսավանքը որակում է նրանց հանդեպ հոգեբանական բռնություն ու հալածանք… Ականջներիդ օղ արեք՝ հայերս ատելու ենք սոդոմական մեղքը ու չենք հանդուժելու այլասերման քարոզչությունը:

Թեև վերոնշյալ զեկույցի առնչությամբ մեր վերլուծությունը դեռ շարունակություն կունենա, քանի որ դրանում անդրադարձ կա նաև Շուռնուխի դեպքին, ոստիկանության Երևանի բաժիններից մեկում այլասերվածների հետ կապված միջադեպին, բայց, կարծում ենք, նույնիսկ շարադրվածից հետո յուրաքանչյուրը կարող է հետևություն անել՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայերիս ու Հայաստանին բարեկա՞մն է, թե թշնամին…

 

Արթուր Հովհաննիսյան