Հայաստանին ու հայերիս ԱՄՆ-ն իր Պետդեպարտամենտով առաջնորդում է սոդոմգոմոր

Մաս առաջին

Մեր հասարակությունը պետք է շատ լավ իմանա, թե տեղական ու միջազգային որ կազմակերպությունները, ինչպես նաև որ երկրներն են հանդես գալիս Հայաստանում միասեռականների ու մյուս այլասերվածների, այլասերման, պղծության, սոդոմական մեղքի քարոզչության և ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ, ինտերսեքս) անձանց այլ «իրավունքների» պաշտպանությամբ ու խթանմամբ:

Մայիսի 21-ին հրապարակված «Գրողի ծոցը կորչի այդպիսի Եվրոպական Միությունն իր Երևանյան գրասենյակի հետ միասին» վերտառությամբ մեր հոդվածով ներկայացրել էինք միջազգային այդպիսի կազմակերպություններից մեկին՝ Եվրոպական միությանը (ԵՄ), որի բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մայիսի 17-ին Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) կապակցությամբ Եվրոպական միության անունից հանդես է եկել մի խայտառակ հայտարարությամբ՝ Հայաստանում առաջինը հրապարակված Եվրամիության դեսպանության կողմից: Աշխարհում այլասերման, պղծության, սոդոմական մեղքի տարածման, պաշտպանության ու հովանավորման ակունքում Եվրամիությունից բացի, կանգնած է նաև ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը (Պետդեպարտամենտը), այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն այժմ ղեկավարում է Մայք Պոմպեոն:

2019թ. մարտի 13-ին հրապարակվել է Հայաստանում 2018 թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի զեկույցը: Հիշյալ բյուրոյի մարդու իրավունքների զեկույցում ընդարձակ անդրադարձ կա նաև Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մասով մարդու իրավունքների վիճակին:

«Սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված բռնության դրսևորումներ, խտրականություն և այլ չարաշահումներ» վերնագրումը ստացած բաժնում նշված է.

«Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում»:

Խնդրին անտեղյակ անձանցից ոմանց մոտ գուցե հարց առաջանա՝ իսկ ի՞նչ վատ բան է գրված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի զեկույցում… Թեև այս դեպքում «վատ»-ը նույնիսկ մեղմ է ասված, քանի որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն այսպիսի զեկույցներով մեզ դեպի սոդոմգոմորյան կործանում է առաջնորդում: Սակայն, անտեղյակ մարդկանց նույնիսկ դա, առանց համապատասխան մեկնաբանությունների, կարող է տեսանելի կամ հասկանալի չլինել: Եվ, ուրեմն, ինչպես ասում են, հերթով…

Բնականաբար, հարց է առաջանում՝ «Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում» ինչի՞ց… Քանի որ զեկույցում խոսքը «հակախտրականական» օրենսդրական դրույթների մասին է, պատասխանը պարզ է՝ պաշտպանություն չեն ապահովում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության կիրառումից:

Ընդգծենք, որ ՀՀ-ում նշված հիմքով ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գերակշիռ մասի առումով խտրականություն չի կիրառվում, ինչն անժխտելի փաստ է: Գործնականում նրանց նկատմամբ խտրականություն (մերժում, արգելում) կիրառվում է կամ կարող է կիրառվել միայն հետևյալ դեպքերում՝ երեխայի որդեգրման խնդրանքի (որպեսզի չաղավաղեն անչափահասի հոգեբանությունը, չպղծեն նրա հոգին ու, հնարավոր է, նաև մարմինը), դաստիարակչական, կրթական հաստատություններում աշխատելու ցանկության (նույն պատճառներով), այլասերման քարոզչության (ընդ որում, այս առումով խտրականություն, ցավոք, կիրառվում է խիստ մասնակիորեն), ինչպես նաև այլասերվածների պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի մարմիններում գրանցելու ցանկության կամ դիմումի:

Ահա խտրականության հենց վերոնշյալ դրսևորումներն է, որ, Եվրամիության հետ միասին, անհանդուրժելի է համարում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: Վերջինս իր զեկույցում արձանագրելով, որ «Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում», դրանով իսկ ՀՀ իշխանություններին դիվանագիտական լեզվով ասել է, որ ՀՀ-ում գոյություն ունեցող հակախտրական օրենսդրական դրույթները ԱՄՆ-ին չեն բավարարում, քանզի դրանք բավարար չեն խտրականությունից հիշյալ հիմքով ԼԳԲՏԻ անձանց պաշտպանությունը (այսինքն՝ լիարժեք պաշտպանությունը) ապահովելու համար: Իսկ դրանից բխում է այն, որ ինչպես ԵՄ-ն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նույնպես ՀՀ-ից պահանջում է ընդունել առանձին օրենք խտրականության մասին, ինչը ՀՀ իշխանությունները պատրաստվում են առաջիկայում անել: Ըստ իշխանական «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթի 2019թ. մայիսի 14-ի հրապարակման, «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել»:

Բացի վերոնշյալից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նպատակ ունեն հասնել նրան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ներառվի ցանկացած բնույթի (այդ թվում նաև՝ ըստ անձի սեռական կողմնորոշման) խտրականությունն արգելող դրույթ, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏԻ անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով դպրոցում կամ մանկապարտեզում աշխատանքի չընդունելը կամ աշխատանքից ազատելը որոշակի պատասխանատվություն կառաջացնի տվյալ հաստատության տնօրենի համար:

Ավելին. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նշված նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, ս. թ. մարտի 4-ին ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, նրանց նաև տեղեկացրել է, որ «օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերն, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»: Պաշտոնական համապատասխան (E-draft.am) կայքում հրապարակված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածի («Խտրականությունը») համաձայն, խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը`կախված նրա սեռական կողմնորոշումից, պատժվում է ընդհուպ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով: Եթե ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծն ընդունվի իր ներկայիս տեսքով, ապա Հայաստանում այլասերման քարոզչության ուղղակի կամ անուղղակի ցանկացած արգելք, ԼԳԲՏԻ անձանց կողմից երեխա որդեգրելու կամ, ասենք, դպրոցում ուսուցիչ աշխատելու ցանկացած մերժում կհամարվի քրեական հանցանք և ենթակա կլինի քրեական պատժի:

Թեև վերոնշյալ զեկույցի առնչությամբ մեր վերլուծությունը դեռ շարունակություն ունի, բայց, կարծում ենք, նույնիսկ շարադրվածից հետո յուրաքանչյուրը կարող է հետևություն անել՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայերիս ու Հայաստանին բարեկա՞մ է, թե թշնամի…

 

Արթուր Հովհաննիսյան