Ռոմանոս Պետրոսյանն ընտրվել է «Տավուշ» հայրենակցական միության նախագահ

Մայիսի 3-ին ԵՊՀ նիստերի դահլիճում կայացել է «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը։ Նիստը մեկնարկել է հանդիսավորությամբ՝ ՀՀ պետական օրհներգով և Տավուշի թեմի առաջնորդի տեղապահ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի օրհնությամբ։ Համագումարը ներկայացուցչական է եղել, քանի որ մասնակցել են տասնյակ պատվավոր տավուշեցիներ: Պատվիրակներից բացի ներկա են եղել նաև պետական, տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչներ: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ներկայացրել է փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը: Խորհրդի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են վերջին 5 տարիներին արված աշխատանքներն՝ ի բարօրություն Տավուշ աշխարհի։ Նախանշվել են նաև հետագա անելիքները։ Կազմակերպության հաշվետվության մեջ, մասնավորապես, ասվում է. «Միության բազմոլորտ հանձնաժողովներն սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանի խնդիրների վերհանման ու բարձրաձայնման ուղղությամբ։ Խնդիրները մեկտեղելու և ռեսուրսները համախմբելու այս ժամանակաշրջանում հնարավոր դարձավ հասկանալ առաջնահերթությունները, մշակվեցին և  իրականացվեցին մի շարք նախագծեր։ Թարմ ուժերի համախմբումը թույլ տվեց միությունը առաջին իսկ պահից դարձնել տավուշյան հարթակ՝ մեծացնելով անդամների, համակիրների թիվը։ Իրականացվեց հսկայական մարդկային ռեսուրսի հավաքագրում՝ այդ ներուժն ի նպաստ Տավուշի ծառայեցնելու նպատակով։ Այսօր նաև այստեղ ենք մեր սկսած աշխատանքներն ավարտելու, նորերը միասին կյանքի կոչելու համար։ Համագումարը ընտրել է նաև «Տավուշ» հայրենակցական միության խորհրդի նոր կազմը, ձևավորվել է միության նախագահությունը։ Առաջադրված թեկնածուներից միության նախագահ է ընտրվել ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության

Ավելին

Եթե կան մարդիկ, որ հավատում են, թե Սարգսյան Արամն իր կուսակցությունն անվճար է կցել վեցնոցին, ցավակցենք այդ մարդկանց և անցնենք առաջ

Մեսրոպ Մանուկյանն ու Արթուր Չախոյանը տեսանյութով ներկայացնում են, թե պետական փողերով ինչ որակի շինարարություն է արվել Նոր Նորք վարչական շրջանի

Ավելին

Արցախի բռնազավթումից հետո արցախյան մամուլը զրկվեց ազատ գործելու իր իրավունքից

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Մամուլի միջազգային օրվա առթիվ գրել է. «Մամուլը ցանկացած ազատ հասարակության սյուներից է, իսկ

Ավելին

Ակնկալում ենք՝ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա ՌԴ-ի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացել. դեսպան

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հարցազրույցը «168 ժամ» թերթին․ – Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների առջև

Ավելին

Հուսիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիները ստանձնել են Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի մոտակայքում գտնվող ռազմական օբյեկտի հերթական հրթիռակոծման պատասխանատվությունը:  Շարժման ներկայացուցիչ

Ավելին