ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին. Զելենսկի

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է մարտի սկզբին։ Նման պնդմամբ հանդես է եկել Վլադիմիր Զելենսկին,

Ավելին

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում համաձայնության հասնելու

Ավելին

Իրանը տեքստ է պատրաստում Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ. Բաղայի

Իրանը ներկայումս տեքստ է պատրաստում Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ և չի հաստատում միջուկային ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորության մասին տեղեկությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Մենք ներկայումս մեր տեսակետները պատրաստում ենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։ Նա նաև Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ տարբեր տեղեկությունները որակել է որպես ենթադրություն։ Նա ասել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր ժամանակավոր համաձայնագրի մասին պնդումները «անհիմն» են։

Ավելին

Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում․ Օմանի արտգործնախարար

ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 26-ին, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին: «Ես ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը Ժնևում: Մենք վճռականորեն տրամադրված ենք լրացուցիչ ջանքեր գործադրել համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար», – գրել է Բադր ալ-Բուսաիդին X հարթակում: ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև ծայրահեղ լարվածության ֆոնին՝ Իրանի կառավարության կողմից հունվարին հակակառավարական բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։

Ավելին