Եթե «դասատուն» դասալքում է, պետք չի զարմանալ, որ իր փոխարեն դատարկ տեղը օտար «դասատուներ» են մտնում «որբի գլուխ խուզելու»
Պատմության դասերը հասկանալը, դրանք սերտելը և հանրությանը դրանց մասին մոռանալ չթողնելը մտավորականության («ինտելեկտուալ էլիտայի») գործառույթն է / պարտականությունը (գիտակրթական համակարգի, գրականության, մեդիայի միջոցով)։
Հեշտ է, բայց այնուամենայնիվ չի կարելի «ժողովրդին» մեղադրել, թե դասերը չի սովորում, եթե «դասատուն» իր պարտականությունները չի կատարում։ Այդ «ժողովուրդը» սկի չգիտի էլ, որ դաս ունի սերտելու։
Եթե «դասատուն» դասալքում է, պետք չի զարմանալ, որ իր փոխարեն դատարկ տեղը օտար «դասատուներ» են մտնում «որբի գլուխ խուզելու»։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։

