Զենքներս ցա՞ծ ենք դնում: Հանձնում ենք մեր Հայրենիքը…. չէ՞ որ մենք գիտենք, որ դա վերջնականապես կործանելու է Հայաստանը
Ընտրությունների օրն արդեն հայտնի է.
բոլորը գիտեն, որ գործելու են կեղծիքի բոլոր հնարավոր միջոցները և…. բոլորը վախենում են, ահաբեկված ու վերջնական հիասթափված գրում ու գրում են այդ մասին…..
Եվ հետո՞……
Զենքներս ցա՞ծ ենք դնում: Հանձնում ենք մեր Հայրենիքը…..չէ: որ մենք գիտենք, որ դա վերջնականապես կործանելու է Հայաստանը:
Նախ պետք է ամեն ինչ անել, որ այդ ընտրությունները չկայանան. պայքարից երբեք չի կարելի հրաժարվել:
Իսկ գուցե հաղթելու ենք հենց մեր անհույս պայքարո՞վ, գուցե հենց անկյուն քշված առյո՞ւծն է ամենաանպարտելին…… գուցե ընդամենը պետք է մահապարտի նման գոռալ՝ հաղթելո՛ւ են ազգային ուժերը, Հայաստանը ունենալո՛ւ է ազգային կառավարություն ու առա՞ջ մղվել:
Հիշեք՝ հայը միշտ հաղթել է անտրամաբանական ուժերով, անհավատալի մղումով, ամենաանսպասելի պահին….. նժդեհյան Զանգեզուրը վկա…….. վկան Եռաբլուրում ծածանվող ԱՆՄԱՀ ՈԳԻՆԵՐԸ……..
Նրանց՝ այս դավադիր թատերախաղի բոլոր սցենարիստների ու դերակատարների, այս «արտահերթ ընտրությունների» նպատակը մեկն է. ժամանակ չտալ մեզ ուշքի գալու, կազմակերպվելու, նորից ինքներս մեզ ու մեր Հայրենիքի հարատևմանը հավատալու ……
Ի գիտություն բոլորի՝ ՈՒՇԱՑԵԼ ԵՔ, ՄԵՆՔ ՈՒՇՔԻ ԵՆՔ ԵԿԵԼ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ ԱՆՀԱՎԱԱՆԱԿԱՆ ԴԱԺԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ……
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

