Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր չեն իրականացվի

Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարը իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:
Աշխատանքներն ամենայն հավանականությամբ կշարունակվեն վաղը:

Հրադադարից հետո հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1503 է, որից 23-ը՝ նախնական տվյալներով,  քաղաքացիական անձինք են: