Քայլերթ Գյումրու նույն վայրից, որտեղից երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը քայլեց դեպի Երևան (տեսանյութ)

Yerevan.today-ի տեղեկացմամբ, Գյումրուց մի խումբ քաղաքացիներ քայլերթով գնում են դեպի Երևան։

«Մոտ երեք տարի առաջ այս նույն վայրում հայտնի կապիտուլյանտը հայտնեց իր քայլի մասին, խոստանալով բոլորին վարդագույն կյանք, ճանապարհվեց Գյումրիից Երևան։ Նա ուներ ուսապարկ, որի մեջ խնամքով թաքցնում էր բազմաթիվ իրեր, մենք վերջերս հնարավորություն ունեցանք ուսապարկը դատարկելու, ավելացրեցինք մեր կողմից խորհրդանշական նվերներ, որոնք խորհրդանշում են նրա ղեկավարման այս արյունոտ երեք տարին և այժմ պետք է այդ ճամպրուկը տեղափոխենք Երևան։ Դուք հնարավորություն ունեք ճանապարհին մեզ միանալու, նվերներ փոխանցելու»,-ասվում է նրանց ուղերձում, հեշթեգներում նշելով՝ «արյունոտ ծաղրածու», «առանց Նիկոլ Հայաստան»։