ՊՎԾ աշխատակիցներին հորդորում են գնալ ու միանալ Հրապարակի հանրահավաքին․ Ռուբեն Մելիքյան (լուսանկար)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է․
«Հերթական ահազանգը վարչական ռեսուրսի օգտագործման մասին։
Քանի որ ես սիրում եմ անուններով խոսել, հրապարակում եմ նաև հանձնարարողի անունը. ՊՎԾ գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյան»,– գրել է Մելիքյանը և գրառման կից հրապարակել նամակի լուսանկարը։


