ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել ՀՀ սոցապ նախարարությանն ու ՍԱՊԾ-ին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:

Հայցը փետրվարի 22-ին ներկայացվել է Վարչական դատարան և մակագրվել դատավոր Գևորգ Սոսյանին: