Սերժ Սարգսյանը՝ Աղդամի մասին իր աղմկահարույց հայտարարության մասին

Ես միշտ ասել եմ, որ խնդիրը պետք է լուծել փոխզիջումների միջոցով: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում. «Հիշո՞ւմ եք, երբ ես խորհրդարանում ասեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հիշո՞ւմ եք, որ դա շահարկվեց նաև այս վերջերս, երբ անմեղսունակ մարդիկ, իրականությունը լավ չպատկերացնող մարդիկ սելֆի էին անում Աղդամի ֆոնին ու ասում էին, թե այն իրենց հայրենիքն է: Ես տեսա, թե ինչպես այդ հայրենիքը պահեցին»: