«Ստեփանակերտ» համատիրության ղեկավար Արայիկը լավ կանի վեր ընկնի տեղը․ քաղաքագետ

Իրեն Արցախի նախագահ համարող դավաճան Արայիկ Հարությսունյանն ինչ-որ զառանցախառն հայտարարությամբ է հանդես եկել և հոխորտանքներ է հնչեցնում Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունների վերաբերյալ, որոնք, իր բնութագրմամբ «խաղում են Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ»…

Հետաքրքիր է, սույն ոչնչությունը չի մտածում, որ միայն իր դեմքը տեսնելն արդեն է նյարդայնացնում նորմալ մարդկանց, ովքեր լավ հիշում են, թե ինչպես Հայաստանի դավաճան իշխանությունների հետ համատեղ 44 օր խաբում էր հայությանը՝ երկրիը տանելով պարտության… Արցախի ճակատագրի մասին խոսում է մեկը, ում Արցախի նախագահ եղած ժամանակ Արցախը կորցրեց իր տարածքների մոտ 80 տոկոսը… Ու այս տականքը դեռ հոխորտում, հաթաթաներ է տալիս ու բացահայտ շանտաժի է դիմում…

Իսկ Նիկոլի արցախյան կլոնին չի հետաքրքրում, թե ինչու՞ են ԶԼՄ-ներն Արցախի վերաբերյալ տեղեկություններն իրենց աղբյուրներից հաղորդում… Պատճառը՝ հենց ինքն է՝ ստախոս և կեղծարար Արայիկ Հարությունյան կոչվածն է, որի ոչ մի բառին ես ինքս էլ չեմ հավատում…

Արցախի Հանրապետությունը Ստեփանակերտի «համատիրութան» վերածած կապիտուլյանտ Արայիկին խորհուրդ կտմա՝ վեր ընկնի տեղն ու այսուհետ չհամարձակվի հոխորտալ…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։