Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են, որ միջազգային լրագրողները իրավունք չունեն այցելել Արցախ․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ օրեր առաջ ֆրանսիացի լրագրողներին ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մտնել Արցախ։ Մինասյանի պնդմամբ՝ հետագայում պարզվել է, որ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այսուհետ միջազգային լրատվամիջոցները իրավունք չունեն մտնել Արցախ առանց Ադրբեջանի թույլտվության։

