Երեկ Արցախում փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել

Երեկ Արցախում տեղի ունեցած փրկարար-որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: Նոյեմբերի 13-ից մինչև փետրվարի 6-ը հայտնաբերվել է ընդհանուր 1365 աճյուն:

ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին