Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. Զառա Ամատունի. Tert.am
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել իրենց հարազատների հետ: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Կարմիր խաչի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց:
«Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով», – ասաց Ամատունին:
Զառա Ամատունին նաև նշեց, որ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։

